|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը փորձել է ճամպրուկներով գումար տանել Լոնդոն։
Ըստ Zaman-ի՝ Լոնդոնի օդանավակայանում վարժեցված շները բացահայտել են Բաղըշի ճամպրուկներում պահված գումարը, ինչից հետո ոստիկանությունը նրան հարցրել է` դրանցում գումար կա՞, թե՞ ոչ: Թուրք նախարարը, հայտնվելով վատ իրավիճակում, ասել է, որ ճամպրուկում որոշակի գումար կա։
Դեպքը տեղի է ունեղել Բաղըշի երեխաների ներկայությամբ: «Ինձ հավանաբար չճանաչեցին, հակառակ դեպքում` չէին հարցնի»,-երեխաների առաջ արդարացել է ԵՄ հարցերով նախկին նախարարը։
Կայքը պնդում է, որ դեպքը չափազանցված է ներկայացվել, և Թուրքիայում ենթադրել են, որ Բաղըշը երկու ճամպրուկով գումար է հանել երկրից։
Հիշեցնենք, որ ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը դեկտեմբերի 14-ի «Մեծ կաշառք» գործով հիմնական կասկածյալներից էր: