Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկովյան շրջանակներում Ղարաբաղի հարցը դիտարկվում է ոչ թե ընտրությունների, այլ ավելի լայն կոնտեքստում՝ հիմնականում, որ այնտեղ չլինի կոնֆլիկտի էսկալացիա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Արցախ. ընտրությունների երկրորդ փո՞ւլ, թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ» թեմայով քննարկման ժամանակ։
Նա նկատեց, որ այնտեղ ընկալումն այնիպիսին է, որ Հայաստանի ու Արցախի միջև կախվածությունը մեծ է․ եթե նախկինում դա ռազմական կախվածություն էր, ապա այժմ նաև քաղաքական կախվածություն կա։
Մարկեդոնովի դիտանկյունից՝ Արցախի գործող իշխանության՝ Բակո Սահակյանի և ՀՀ նոր իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի միջև խնդիրներ եղան և Փաշինյանը կցանկանար մեկ այլ մարդու տեսնել այդ պաշտոնին։ Բայց անկախ այս հանգամանքից, նրա համոզմամբ, ինչ էլ լինի Արցախի նախագահի ազգանունը, նա, միևնույն է, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Ռուսաստանը և Արմուտքը չեն ճանաչել ԼՂՀ անկախությունը և հակամարտության թեմայով քննարկումներն անցկացնում են Հայաստանի հետ։
«Այնպես որ, խոսակցությունները, թե Մոսկվան կցանկանար Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում տեսնել Վիտալի Բալասանյանին, իսկ Մասիս Մայիլյանը սորոսական է, արհեստական են, որովհետև Մոսկվան Երևանի հետ է աշխատում և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,-ասաց նա։
Բացի այդ, Մարկեդոնովը նշեց, որ անգլերեն լավ իմանալը դեռ ցուցիչ չէ, որ մարդը սորոսական է, դա բնական է, քանի որ արտասահմանում հայերեն չգիտեն, իսկ նրանց Ղարաբաղի հարցը ներկայացնել պետք է։
Այսուհանդերձ, փաստը, որ մեր տարածաշրջանում առաջինը Հայաստանը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն մտցնելու միջոցառումներ ձեռնարկեց, իսկ Արցախը նախընտրեց դա անտեսել և անցկացնել համապետական ընտրությունները, Մարկեդոնովի տեսանկյունից, շատ խոսուն էր և հասկանալի դարձրեց, որ ընտրություններն այնպես չեն անցնի, ինչպես սովորաբար։
«Հայկական իրականության մեջ կորոնավիրուսը շատ բան խառնեց»,-արձանագրեց ռուս քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում նախանշված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ըստ առաջին փուլի արդյունքի՝ դրան կարող են մասնակցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․