|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- գրում է Հարությունյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: