կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 10:13
Հասարակություն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը 24 կարիքավոր ընտանիքների սննդամթերք է տրամադրել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը 24 կարիքավոր ընտանիքների սննդամթերք է տրամադրել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը ապրիլի 2-ին 24 ընտանիքների սննդամթերք է բաշխել. տեղեկացնում է yerkir.am-ը։

Ծրագիրն իրագործվել է շնորհիվ երկու նվիրատուների, որոնք իրենց վրա էին վերցրել անհրաժեշտ սննդամթերքի փաթեթները պատրաստելու ծախսերը։

Մարդկային կուտակումներից խուսափելու համար Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակն ինքն է կազմակերպել սննդամթերքը կարիքավոր ընտանիքների բնակարանները հասցնելու գործընթացը։

«Հայաստանում հաստատված բազմաթիվ հայրենադարձ ընտանիքներից զանգեր ստացանք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված պայմաններում նեղ կացության մեջ են։ Նրանց մի մասը նոր է հաստատվել Հայաստանում եւ աշխատանքի խնդիր ունի, մի մասն էլ, տեղի օրենքներին եւ պետության տրամադրած օժանդակության ծրագրերից օգտվելու միջոցներին անծանոթ, դիմեցին մեր գրասենյակ։ Շնորհիվ մեր զույգ նվիրատուների` հնարավոր եղավ անմիջականորեն արձագանգել թե՛ հայրենադարձ, թե՛ կարիքավոր այլ ընտանիքների»,- հայտնեց Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի գործավար Արազ Գայմագամյանը։

«Այս աշխատանքը մեր գրասենյակի առաքելության մաս չի կազմում, բայց մի քանի նվիրատուներ եւս մեզ հայտնել են իրենց պատրաստակամությունը` օժանդակելու կարիքավոր ընտանիքներին։ Եթե նվիրատվություններն իրականացվեն, ապա, մեր ուղեկից միությունների հետ գործակցաբար, կփորձենք նեցուկ կանգնել կարիքավոր ընտանիքների` տեսախցիկներից նույնքան հեռու, որքան այս անգամ»,- հավելեց հանձնախմբի ատենապետը։