կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-07 17:13
Քաղաքական

Հուլիսի 8-ին տեղի կունենա ՀՅԴ ՀԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը

Հուլիսի 8-ին տեղի կունենա ՀՅԴ ՀԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը

Հարգելի գործընկերներ, 

տեղեկացնում ենք, որ հուլիսի 8-ին` ժամը 13։00-ին, Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրում տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում ներկայացնելու ենք ստեղծված իրավիճակում Հայաստանում ապրող հայրենադարձների վիճակը, մեր կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև, խոսելու ենք այն քայլերից, որոնք անհրաժեշտ են իրականացնել այս իրավիճակում։

Առանձին կանդրադառնանք նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և բացթողումներին։ 

Հանձնախմբի աշխատանքները և ստեղծված իրավիճակը կներկայացնեն հ անձնախմբի համակարգողներ Սիմոն Գաֆալյանը և Ժիրայր Բյոջեքյանը։

Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ասուլիսը։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ