|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
2020 թվականի հուլիսի 8-ին կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը բարձրացրել էր մի շարք խնդիրներ, որոնցից մեկը վերաբերում էր հայրենադարձների` արտերկրից իրենց իրերը Հայաստան տեղափոխելու օրինական կարգին եւ քայլերի հստակության պակասին։ Ուրախ ենք հայտնել, որ մեր կողմից այդ հարցը հրապարակավ բարձրաձայնվելուց հետո ՀՀ ՊԵԿ-ն իր կայքում հրապարակել է տեղեկատվական պարզեցված կարգ, ներառյալ՝ գծանկարներ, որոնք հայրենադարձին բացատրում են այն քայլերի հաջորդականությունը, որոնց հետեւելով նա ի վիճակի կլինի իր իրերը հասցնել Հայաստան՝ զերծ մնալով մաքսային պարտավորություններից։
Մեր շնորհակալությունը հայտնելով ՊԵԿ-ին` հույս ենք հայտնում, որ բոլոր պետական մարմինները կգիտակցեն իրենց հստակ անելիքը, երկխոսություն կհաստատեն տարբեր խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների հետ և հաշվի կառնեն վերջիններիս խելամիտ և կառուցողական առաջարկները:
Երեւան, 30 հուլիսի, 2020 թ․