կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 16:44
Քաղաքական

Հիմնականում ո՞ր երկրներից են հայրենադարձվում. պարզաբանում է «Հայրենադարձների» գրասենյակը

«Հայրենադարձության խնդիրը մշտապես եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի առաջնային հարցերից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր վստահեցրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատուներն ու անդրադարձան, թե հիմնականում ինչպե՞ս եւ ի՞նչ խնդիրների առաջ են բախվում նրանք Հայաստանում։ 

Yerkir.am–ը բանախոսներից հետաքրքրվեց, թե, ըստ վիճակագրության, հիմնականում ո՞ր երկրներից են հայրենադարձվում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու Ժիրայր Պեոճեքյանը հավաստիացրեց, որ մեր հայրենակիցների Հայաստան գալն ու Հայաստանից գնալը սրտի աշխատանքը ստուգող կարդիոգրամայի տեսք ունի. «Հետաքրքրական է, որ այդ վիճակագրությունն անընդհատ փոփոխական է։ Օրինակ՝ ավելի կայուն ժամանակերում եկողները հիմնականում եղել են արեւմուտքից ՝ Ամերիկայի միացյալ նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից։ Նրանց մեծ մասը ֆինանսապես ապահով են՝ աշխատանք ունեն, կամ՝ բիզնես են դրել»,- տեղեկացրեց բանախոսն ու տարանջատեց. «Բայց, օրինակ, Սիրիայի պատերազմի ժամանակ, հիմնականում այնտեղից էին գալիս Հայաստան։ Հիմա՝ վիճակագրությունն այլ է, Լիբանանից է հոսքը։ Իսկ Պարսկաստանից միշտ կայուն թիվ կա, այնտեղից հաճախ են գալիս»,- եզրափակեց Ժիրայր Պեոճեքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.