կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 18:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 26 500 դրամը չի տրամադրվում երեխային պահելու համար․ Զարուհի Բաթոյան

Չաշխատող ծնողների՝ մինչև 18 տարեկան երեխաներին մեկ անգամ 26 500 դրամ տրամադրելու ծրագրի արդյունավետության մասին հարցին, ըստ Yerkir.am-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա չի տրամադրվում երեխային պահելու համար և որևէ մեկը չի մտածում, որ դա բոլոր կարիքները հոգալու համար է, դա ուղղված է սոցիալական խնդիրները մեղմելուն։

«Թեև բոլորս լավատես ենք և հուսով ենք, որ վիճակը կբարելավվի, բայց մենք դեռ չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան, իսկ մենք գիտենք, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն»,-ասաց նա։

Նախարարությունը որոշել է քիչ մարդկանց մեծ գումար տրամադրելու փոխարեն շատ մարդկանց փոքր գումարով օգնել և հենց նրանց, ովքեր աշխատող չեն և որևէ եկամուտ այս պահին չունեն։

Զարուհի Բաթոյանը նաև համոզված է, որ գյուղական բնակավայրերում ապրողները ստեղծված իրավիճակում ավելի քիչ դժվարություն ունեն, քան քաղաքում ապրողները։ Այսուհանդերձ նա ասաց, որ գյուղաբնակները ևս ծրագրի շահառու են և կարող են դիմել ապրիլի 15-ից հետո։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Զարուհի Բաթոյանը ներակայացրել էր սոցիալական բնույթի աջակցության 5 ծրագրերը։

Մանրամասն՝ տեսանյութում․