կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 11:37
Քաղաքական

Իմ ազգականներից որևիցե մեկը չի աշխատում նախարարությունում. Զարուհի Բաթոյան

Իմ ազգականներից որևիցե մեկը չի աշխատում նախարարությունում։

Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն, անդրադառնալով այն խոսակցություններին, որ նախարարությունում ինքն աշխատանքի է ընդունում իր հարազատներին։

«Այն տեղեկությունը, որ իմ տատիկի քրոջ թոռը աշխատում է մեզ մոտ, հերքվել է, դա սուտ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարողն իմ քրոջ տեգրն է, այդ մասին դեռևս մեկ տարի առաջ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է իրականացրել, այսինքն համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժ/պ-ի համար պաշտոնին, այս մասով տեղեկություններ են եղել, նա իմ ազգականը չէ և այս խնդիրը չէ»,-նշեց նախարարը։

Դիտարկմանը, որ հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են, որ այդպես էլ չկարողացան օգտվել կառավարության որևէ միջոցառումից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց․

Կառավարության ծրագրերը պայմանավորված են մարդկու աշխատելու-չաշխատելու հանգամանքներով և սոցիալական խմբերին ուղղված աջակցություն այլ կերպ է տրամադրվել։ Դրանք մասնավորապես եղել են պարենային աջակցության, անվտանգության միջոցառումների՝ ախտահանիչ միջոցների և այլ կերպով։ Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավոր ընկերությունների հետ, որոնց միջոցով այս աջակցությունը տրամադրվում է կոնկրետ խմբերի։ Փաստ է, որ կառավարության այս ծրագրերից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող անձինք»։

Մանրամասները՝ տեսանյութում․