Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Ազգային ժողովում Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ և փակ ձևաչափով Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հակաքարոզչությանը պետք է ոչ թե պատասխանել, այլ քաղաքացիներին իրազեկել, թե ինչի մասին է իրենց քաղաքականությունը, ի՞նչ է ընտանեկան բռնությունը՝ անդադար այդ մասին խոսելով հանրության հետ:
Ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարարը նաև հավելեց. «Մենք ավելի շատ կարիք ունենք մեր հանրության հետ խոսելու մեր ծրագրերի մասին, և անկախ այն հանգամանքից, թե ով է դրանից գոհ կամ դժգոհ լինելու, պետք է իրականացնենք իրազեկման աշխատանքներ: Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է նաև վավերացվի, սա միջազգային պարտավորություն է: Հայաստանի կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պատրաստակամություն, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի»:
Նախարարը հերքեց լուրերը, թե նախարարությունը մեծ գումարներ է ստացել Ստամբուլյան կոնվենցիան քարոզելու համար, նաև ընդգծեց՝ պետք է կանխել կանանց նկատմամբ բռնությունները և աջակցել այն մարդկանց, որոնք ընտանիքում բռնության են ենթարկվել:
Լրագրողի հարցին՝ ինքը կո՞ղմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, Զարուհի Բաթոյանը պատասխանեց՝ իհարկե, կողմ եմ: