Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախատեսվում է ԶՈՒ սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամարելու միջոցով՝ ըստ Yerkir.am-ի կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ առաջարկելով այս կանխավճարը տրամադրել բանակում սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող ընկերություններին, քանի որ նախ՝ նախապես պայմանավորվածից բացի այլ պայմաններ ևս նախարարությունն առաջադրել է, ինչպես նաև՝ կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարություններ են առաջացել։
«Կանախավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման, հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով»,-ասաց նախարարը։
Նախարարությունն այդ ընկերությունների առջև լրացուցիչ պայման է դրել որոշ սննդամթերքների երկարաժամկետ պահուստներ ստեղծել։
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ սննդի մատակարարման նոր համակարգում սարքավորոմների և շինարարության մասով ներդրումներ են արվել, որն առայսօր ոչ մի կերպ չի փոխհատուցվել։ Ստեղծված նոր պայմաններում ուզում են ավելի քաջալերել ընկերություններին, որ համոզված լինեն, որ ծրագիրը բնականոն կշարունակվի և զինծառայողները ապահվված կլինեն սննդով։
Մանրամասն՝ տեսանյութում․