կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 19:53
Հասարակություն

Ավտոշուկայում կանխավճար տալուց հետո գնորդը դանակահարել է վաճառողին

Ավտոշուկայում կանխավճար տալուց հետո գնորդը դանակահարել է վաճառողին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, Հրազդանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Վահրամ Ս.-ն և հայտնել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ իրեն դանակով հարվածել են, 1.000 դոլար վերցրել և «Մազդա»  մակնիշի սև ավտոմեքենայով դիմել փախուստի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 12-ին, Վահրամ Ս.-ն Երևան քաղաքի ավտոշուկայում հավանել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 1968 թ. ծնված  Թադևոս Մ.-ին տվել է 800 դոլար՝ պայմանավորվելով, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն:

Հուլիսի 15-ին Երևան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադևոս Մ.-ին տվել է ևս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադևոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձախ ձեռքը և պատճառել վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Թադևոս Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: