Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կաունասի կլինիկական հիվանդանոցից զանգվածաբար դիմակներ ու ախտահանիչ միջոցներ են գողանում. ըստ yerkir.am-ի` Delfi-ին տեղեկացրել են ընթերցողները: Լրատվական կայքն էլ փորձել է պարզել` ինչ է տեղի ունենում իրականում, չէ՞ որ պաշտպանիչ միջոցներն այսօր ամենուր ոսկու արժեք ունեն:
«Նման խնդիր կա, հիվանդանոցից գողությունը խորհրդային մենթալիտետի հետևանք է: Կարծում եմ` գողությամբ զբաղվում է օժանդակ աշխատակազմը` հավաքարարները, դայակները… Նման բան նախկինում էլ կար, ներկայիս իրավիճակում հավանորեն ինտենսիվ է դարձել»,- ասել է Կաունասի հիվանդանոցներից մեկի վիրաբույժ:
COVID-19-ով վարակվածներին բուժող հիվանդանոցի աշխատակիցներից մեկն էլ պատմել է, որ ղեկավարությունը հանձնարարել էր դիմակները դնել այնպիսի տեղում, որ բոլորին հասանելի լինի: Սակայն հանգստյան օրերից հետո երբ եկել են աշխատանքի, դիմակ մնացած չի եղել: Այդ պատճառով որոշել են խստացնել պաշտպանիչ միջոցների տրամադրումը:
Իսկ Մեծ Բրիտանիայի բնակիչներին հորդորել են ավելի ուշադիր հետևել սեփական հավերին, քանի որ երկրում կտրուկ ավելացել է դրանց գողությունը, ինչ չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. գրում է The Daily Mail-ը:
Ըստ պարբերականի` երկրի մի շարք շրջաններում հավկիթի դեֆիցիտ կա, քանի որ կորոնավիրուսի առաջացրած խուճապի պատճառով դրանք գնել են մեծ քանակություններով, իսկ նոր խմբաքանակները խանութում երկար չեն մնում, շատ արագ սպառվում են: Այդ ֆոնին` որոշ կոմսություններում սկսել են հավ գողանալ:
«Հաճախակի դարձած գողությունների պատճառով տնային թռչունների տերերը սկսել են շուն պահել և հավերին իրենց բնակելի տարածքներին մոտ պահել»,- գրում է թերթը:
Փաստորեն, ըստ պարբերականի, հավերի գողությունը դարձել է շահավետ գործ` ձվի գները երկրում բարձրանում են:
Մինչդեռ փորձագետները խորհուրդ են տալիս բրիտանացիներին` խուճապի մեջ ընկած, այդքան մեծ քանակներով ձու չգնել, դրանց պահման ժամկետը կարճ է, գնվածի մի մասը հետո դեն պիտի նետվի: