Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարել է տվյալներ հրապարակել աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թվի մասին. պատճառն այն է՝ ոչ բոլոր երկրներն են հայտնում այդ տվյալները. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս ապաքինման դեպքերին, ապա մենք չունենք տարբեր աղբյուրներից միասնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է պաշտոնապես բուժվել COVID-19-ից, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հաղորդում այդ տվյալները»- հստակեցրել է նա:
Միևնույն ժամանակ Յազարևիչը հիշեցրել է՝ COVID-19-ը նոր հիվանդություն է, հետևաբար՝ անհրաժեշտ է ավելի շատ համաճարակաբանական տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է որոշել, որ հիվանդը լիովին ապաքինվել է։
Ըստ ԱՀԿ-ի՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, երբ առնվազն 24 ժամվա ընթացքում վերջինիս կրկնակի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։