Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրահատուկ պայմանագիր Սինգապուրի հետ, պատմական իրադարձություն Իրանի համար և Արևմուտքի հիվանդագին արձագանքը Սերբիայի՝ արևելյան գործընկերների հետ համաձայնագրեր կնքելուն. Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՏՄ գագաթնաժողովն արդեն իսկ շատ նորություններ է բերում: Գագաթնաժողովին մեծ ուշադրություն է հատկացվում ևս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ-ն շուտով կդառնա 5 տարեկան. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այս տարի, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, Երևան են ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սակայն Երևանում առանձնահատուկ անհամբերությամբ սպասում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի վերջին այցը Երևան եղել է մոտ 3 տարի առաջ՝ 2016 թվականին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցության համար:
«Ինչ Հայաստանում տեղի է ունեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել կա՛մ Ռուսաստանում, կա՛մ միջազգային հարթակներում: Այդ իսկ պատճառով Պուտինի ներկայիս այցին սպասում էին թե՛ քաղաքական վերնախավը, թե՛ հասարակ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է»,- հաղորդում է գործակալությունը:
ԵԱՏՄ օրակարգի հարցերից ու խնդիրներից դուրս ՌԴ նախագահը Երևանում երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հետաքրքական է այն փաստը, որ, The Washington Post-ի տվյալներով, Երևան պետք է ժամաներ նաև Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն նա, իբր, հրաժարվել է՝ իմանալով, որ նույն հարթակում է լինելու Պուտինի հետ:
Հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում կլինի արդեն ավանդական դարձած՝ առևտրի ոլորտում խոչընդոտների հարցը, որն անցած տարվա գագաթնաժողովում խիստ ձևով բարձրացրել էր Բելառուսի նախագահը:
Սպասվում են առևտրային նոր համաձայնագրեր Սինգապուրի և Իրանի հետ: Այս ամիս ուժի մեջ է մտնելու նաև Չինաստանի հետ համաձայնագիրը: Այս համաձայնագրերը կպարզեցնեն առևտրային գործընթացները ԵԱՏՄ-ի և տվյալ երկրների միջև:
Մինչ տարեվերջ սպասվում է նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում Սերբիայի հետ, որից հետո սերբ արտահանողները կկարողանան ԵԱՏՄ երկրներ արտահանել այծի ու ոչխարի պանիր, սերբական կոնյակ և ծխախոտ:
ԵԱՏՄ օրակարգում է նաև առևտրի ազատականացումն Իսրայելի հետ, որը, Պուտինի կարծիքով, պետք է արագացնել: