|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբանանում ՀՅԴ նեկայացուցիչները հայրենակիցներին հորդորել են մնալ տանը եւ միասին պայքարել համավարակի դեմ:
Լիբանանում մեկուսացած հայրենակիցներին գոտեպնդելու համար Դաշնակցության «Ակնունի» կոմիտեն միջոցառում է կազմակերպել՝ «Ինչ էլ լինի միասին ենք եւ պետք է հաղթենք» կարգախոսով: Լեյլավան թաղամասում Դաշնակցության նեկայացուցիչները հայրենակիցներին հորդորել են մնալ տանը եւ միասին պայքարել համավարակի դեմ:
Հայերը պատշգամբից միասին աղոթել են Սուրբ Երրորդության հոգեւոր հովիվ Միքայել քահանա Տեմիրճյանի հետ: Շենքերի պաշտշգամբները զարդարված են եղել Եռագույններով, Լիբանաի եւ Դաշնակցության դրոշներով։ Բնակիչներին խոսքով դիմել է նաեւ լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բարգատունին։ Նա դիմել է քաղաքացիներին, կոչ անելով պահպանել անվտանգության միջոցները, նմալ իրենց բանկարաններում, իսկ բոլոր կարիքների համար գործող կամավորական խմբերը կհասնեն օգնության։ Արդեն շաբաթներ առաջ համավարակի դիմագրավման համար Ազգային կառույցների նախաձեռնությամբ ձեւավորվել է հատուկ շտաբ։ Տներում արգելափակված բնակիիչների համար հնչել են ազգային-հայրենասիրական երգերը: