Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծես միտումնավոր արտահոսքի տեսք տրվեց այս հաղորդագրությանը՝ կապելով Դուշանբեի հանդիպումը Հայրապետովի ազատման հետ. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ Դուշանբեի վերելակյան հանդիպման մասին հայտարարությունից անմիջապես հետո ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու փաստին:
Արման Մելիքյանի համոզմամբ՝ Հայրապետովը, ունենալով աշխատանքային բազմամյա փորձ, լինելով բարձրակարգ սպա, որը գրեթե 30 տարի կատարել է Հայաստանի բարձրագույն պետական պաշտոնյաների պաշտպանության գործառույթը, գործող իշխանությունների ընդդիմադիրներին որևէ բան հաղորդելու քայլին չէր գնա:
«Վարչապետի կողմից ինչ-որ կասկածելի գործողություն կատարվելու դեպքում Հայրապետովը դա չէր հաղորդի, իր անմիջական ղեկավարից բացի, որևէ այլ անձի:
Այժմ իրագործվում է մի ընդհանուր գործընթաց, և, որպես վարկած, կարելի է դիտարկել այն տրամաբանությունը, որը դրված էր «Սասնա ծռեր» շարժման կողմից ներկայացված՝ ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթում, որի համատեքստում բարձրաստիճան սպաները պետք է պաշտոնաթող լինեն»,- նշեց նա:
«Պաշտոնյաների ազատումներն այն բանի վկայությունն են, որ տվյալ վարչակազմն անհրաժեշտ ներքին կայունությունը չունի, թերևս այդ փոփոխությունները թելադրված են ընթացիկ պահանջներով, և կոնկրետ պաշտոնյաների հետ վարչապետը չի կարողացել շարունակել ընդհանուր ճանապարհը»,- կարծիք հայտնեց Արման Մելիքյանը:
Արման Մելիքյանի հետ ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում: