կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 12:03
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած ընտրված նախագահ ոչ միայն ստիպված է լինելու, այլև սիրով է համագործակցելու Դաշնակցության հետ․ Արայիկ Հարությունյան

Դաշնակցության դերը շատ մեծ է լինելու, ինչպիսին էլ լինի ուժերի դասավորվածությունը, ցանկացած ընտրված նախագահ ոչ միայն ստիպված է լինելու, այլև սիրով է համագործակցելու Դաշնակցության հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի 2020 թ. համապետական ընտրություններին նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հեռուստաբանավեճի ընթացքում՝ ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի հարցին ի պատասխան:

Արայիկ Հարությունյանը եղել է վարչապետ և պետնախարար և Դավիթ Իշխանյանը հարցրեց Դաշնակցության ներուժի և Արցախի սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցում ՀՅԴ դերակատարության մասին։

«Հնարավորությունը միշտ օգտագործել եմ շնորհակալությունս հայտնելու Դաշնակցությանը ոչ միայն զենքի մատակարարման, այլև, ընդհանուր առմամբ, Դաշնակցության դերի համար հայապահպանման հարցում վերջին առնվազն 100 տարիներին։ Լինելով Սփյուռքում ոչ միայն տեսել եմ նրանց կատարած աշխատանքը, այլև միշտ իմ գոհունակությունն եմ հայտնել՝ ինչքան զարգացած և հայրենասեր սերունդ են դաստիարակում»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը խոսեց՝ ինչ դեր կարող է ունենալ Դաշնակցությունը երկրի անվտանգային համակարգն ուժեղացնելու հարցում։

Նա վերհիշեց, որ դեռ 1990-ականների սկզբից, երբ Լիբանանից ստացան առաջին զենք-զինամթերքը և տեղափոխեցին Արցախի Հանրապետություն, ինքն առաջիններից էր, որ վերցրեց այդ զենք-զինամթերքը։

«Մենք երկար ճանապարհ ենք անցել Դաշնակցության հետ։ Այսօր ՀՅԴ-ն ՀՀ-ում որպես քաղաքական ուժ, թիմ ներկայացված չէ կառավարությունում և ԱԺ-ում։ Դաշնակցությունն առայսօր Սփյուռք, Հայաստան, Արցախ միասնական կապն է եղել և այսօր առավել քան կարևոր է, որ Դաշնակցությունը Արցախի Հանարպետության ԱԺ-ում ունենա իր տեղն ու դերը, որովհետև ազգային կուսակցություն է։ Համոզված եմ, որ ձեր մեծ լուման կներդնեք մեր երկրի անվտանգության համակարգում»,-ասաց Վիտալի Բալասանյանը։

Հիշեցնենք՝ այսօր Արցախում լռության օր է. օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։

Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք։

Մանրամասն՝ տեսանյութում.