Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով բարոյական, բարեկրթական վարքականոնի բոլոր հնարավոր դրույթները, ըստ էության, ի ցույց դրեց իր կերպարն ԱԺ-ում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ կառավարության շենքի առջև շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Երբ ուսանողներին հայտարարում է՝ լափամաններից զրկված երիտասարդներ, ես հստակ ասում եմ, որ բոլորս տեսնում ենք, թե ով է մշտապես եղել այդ լափամանին կցված, ով է եղել քաղաքական համակարգի մի մասը՝ կարևոր չէ՝ ընդդիմություն, թե՝ իշխանություն, և ով է շարունակում օգտվել այդ լափամանից»,- ասաց նա:
Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն է իրականացնում՝ արժեհամակարգ փոխելու համար:
«Իմ պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Արայիկ Հարությունյան կլինի, թե՝ Արևիկ Անափիոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, բոլորն ընդամենը կամակատարներ են և սիրով են կատարում Փաշինյանի կամքը՝ հանդիսանալով նման վարքագծի կրող: Խնդիրները գալիս են անձամբ Նիկոլ Փաշինյանից», - նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում նրա փոխարեն չի գա նույն գիծը շարունակող մեկ այլ նախարար, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ եթե հրաժարական լինի, ապա կնշանակի, որ Փաշինյանը վախեցավ, զիջեց և հետ կանգնեց այն մոտեցումներից, որոնք, ըստ էության, նրան հոգեհարազատ են:
«Այդ վախն է լինելու այն երաշխիքը, որ հաջորդ կառավարությունը նույն քայլին չգնա, քանի որ եթե հաջորդ նախարարը նույն քայլն արեց, միանշանակ՝ շարժումն ավելի մեծ թափ է ստանալու, և դրանից հետո, նախարար փոխելով, չի ազատվի դժգոհություններից»,- ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը չբացառեց նաև, որ այս ուսանողական շարժումը կարող է շատ ավելի լայն զանգվածներ ներգրավել: