Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս դեպքով երեկ չհասցրեցինք արձագանքել հրապարակային:
Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Փաստաբանն այսօր կամ վաղը կներկայացնի ինձ ուղղված գրավոր դիմում՝ մանրամասներով:
Երեկ նաև խոսել եմ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրեց, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Նշեց նաև, որ հարուցված է քրեական վարույթ։
Այս հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Աշխատակազմին տվել եմ հարցը մեր անմիջական ուշադրության ներքո պահելու հանձնարարական՝ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները կատարելու պահանջով»։
Հիշեցնենք, որ մարտի 28-ի գիշերը ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը:
«Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հահոյանքներ», - ասված է հարդագրության մեջ:
Երբ ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին, «վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք»: Վարորդը ձերբակալված է: Հարուցված է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: