կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 12:50
Իրավական

Անթույլատրելի է. ՄԻՊ-ն անդրադարձել է Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու դեպքին

Անթույլատրելի է. ՄԻՊ-ն անդրադարձել է Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու դեպքին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «ArmDay.am»լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:

Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանին դուր չեն եկել իր հարցերը, և Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակել են սենյակում՝ պահանջելով ջնջել կրիչի պարունակությունը։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել Ոստիկանություն։

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ