կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-28 16:20
Հասարակություն

Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը

Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը

ՀՀ փոխվարչապետ, պարետ տիգրան ավինյանը հայտնել է, որ ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:

«Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է այս հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»,- հայտնել է նա: