|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2000 թվականի արտադրության 2,757,985 դրամ սկզբնական արժեքով և 2003 թվականի արտադրության 4,596,642 դրամ սկզբնական արժեքով «Mersedes-Benz 308 CDI» մակնիշի՝ հաշմանդամների տեղաշարժման համար հարմարեցված միկրոավտոբուսները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշեց, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում համատեղ կաապահովվի վերոնշյալ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: