|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանի Բաթումի և Քութայիսի քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են. այս մասին գրում է «Գռուզիա օնլայն»-ը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վաղվանից Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ», ու հույս հայտնել՝ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:
Միևնույն ժամանակ Գախարիան մանրամասնել է նաև, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա հստակեցրել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, իսկ մահացածներինը՝ 9: