կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 10:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ ներողություն խնդրել․ Փաշինյան

Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ մենք ստիպված ենք այն սահմանափակումների համար, որ պարետատունը ստիպված էր մտցնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նա նաև շնորհակալություն հայտնեց, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում և բարձր կարգապահությամբ պահում պարետատան սահմանած կանոնները:

«Այդ ամենն արվում է բացառապես բոլորիս անվտանգության համար, որևէ այլ շարժառիթ չկա: Իհարկե, շատերս տուժում ենք այս իրավիճակից, մեր տնտեսական իրավիճակը, մեր քաղաքականությունը նույնպես տուժում է, բայց այսօր մեր ամենակարևոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է, որից հետո ձեռքներս քշտած անցնեք մեր նոր ապագայի կառուցմանը, ավելի երջանիկ, ավելի վստահ, ավելի հզոր ապագայի ու ներկայի կառուցմանը»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում քննարկելու են 5 հակաճգնաժամային փաթեթները:

Մանրամասն՝ տեսանյութում․