|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել հանրահայտ երգչուհի Շերի երկրպագուներից օրեր առաջ նրա հասցեին հնչեցրած աղմկահարույց խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը, ով ընդգրկված է Ուկրաինայում հեռարձակվող «Ինչպես երկու կաթիլ» շոուի ժյուրիի կազմում, իրեն իրավունք էր վերապահել նվաստացնել հայտնի երգչուհի Շերին: Շերին շոուի ժամանակ մարմնավորել է «Վիա Գրա» խմբի մենակատարուհի Եվա Բուշմինան: Գնահատելով Բուշմինայի համարը՝ Մարտիրոսյանն ասել է. «Ապրես, դու կարողացել ես ոչնչից ինչ-որ բան ստանալ և ցուցադրել»:Գարիկի այդ խոսքերն առաջացրել են Շերի բազմաթիվ երկրպագուների զայրույթը:
Լրագրողների հետ զրույցում Գարիկը բացատրել է, որ չէր ցանկանում նեղացնել Շերին, ավելին նա հիանալի, լեգենդար հայազգի երգչուհի է:
«Ես նկատի ունեի տվյալ համարում Շերի կերպարը: Շերը կատարում է այդ երգը փայլուն զգեստներով, հիանալի երգում է, սակայն որևէ կերպար ես այնտեղ չեմ տեսել: Իսկ Եվան կարողացավ այլ կերպ ներկայացնել համարը, և իսկապես վառ կերպար ստանալ: Այնպես որ, խոսքը միայն տվյալ համարի մասին էր: Իսկ Շերի տաղանդը հայտնի է բոլորին, նա հիանալի դերասանուհի է և կարողանում է միշտ վառ, յուրահատուկ կերպարներով ներկայանալ",-ասել է նա: