|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին նվաստացրել է Россия сегодня-ի լրագրողուհուն՝ հաշվի չառնելով անգամ նրա հղի լինելու փաստը: Նրան հունից հանել է լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր):
Лента. ру-ն հայտնում է որ երեկ Россия 1-ով հեռարձակվող «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ նա ներողություն է խնդրել լրագրողուհուց՝ նրա հետ կոպիտ խոսելու համար:
«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին նեղացրել եմ: Մեծ հասակը պետք է իմաստությամբ ծածկի ցանկացած էմոցիաներ: Մենք միշտ պետք է կարողանանք զսպել դրանք, որ մարդիկ չնեղանան մեզանից»,- ասել է նա: