|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«2018-ի օգոստոսին այս նույն դահլիճում առաջին դատական նիստն է եղել, որի ժամանակ ինձ կալանավորելու որոշում է կայացվել, հենց այդ ժամանակ մենք հնչեցրել ենք 300.1 հոդվածի իրավական որոշակիության խնդիր և բոլոր այլ կալանավորման որոշումները եղել են առաջին որոշման երկարացում, ես մոտ երկու տարի անցկացրել եմ բանտում, քանի որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել այդ խնդիրը»:
Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով փաստաբանի միջնորդությանը: Նշենք, որ Հովհաննես Խուդոյանը միջնորդել է պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ:
Երկրորդ նախագահն ասաց, որ իրավիճակից պետք է դասեր քաղել և եթե կա հակասահմանադրականության կասկած, դա փարատել, ինչքան հնարավոր է շուտ: