Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում մի խումբ երիտասարդներ տարեց մարդու դեմքին հարկադրաբար բժշկական դիմակ են հագցրել և ախտահանիչ հեղուկ լցրել գլխին։ Տեսանյութը մեծ արձագանք է գտել թուրքական մեդիատիրույթում։ Նմանատիպ դեպք ավելի վաղ արձանագրվել էր Անկարայում, իսկ երիտասարդը ձերբակալվել էր։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բաղջըլար թաղամասում։ Տեղի ոստիկանությունն արդեն ձերբակալել է տեսանյութի հեղինակին. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է թուրքական sozcu.com.tr կայքից։
Թուրքիայում օրեր առաջ որոշում էր կայացվել՝ արգելել 65-անց քաղաքացիների փողոց դուրս գալը՝ երկրում ահագնացող կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Որոշման հրապարակումից հետո երկրի տարբեր վայրերից ծերերի մասնակցությամբ տեսանյութեր տարածվեցին, որում նրանք, ոչ միայն չէին ենթարկվում որոշմանը, այլև դուրս էին եկել առանց պաշտպանիչ միջոցների։
Սակայն այդ տեսանյութերից որոշները ակնհայտ բռնություն էին պարունակում տարեցների նկատմամբ՝ ծաղրի ենթարկելով նրանց։ Տարեցների նկատմամբ բռնության կադրերը բուռն արձագանք գտան, որից հետո ոստիկանությունը ձերբակալեց երիտասարդին։