կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 16:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ չեն կարողանում տակից դուրս գալ․ Գ․ Մանուկյան

Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին, որ վկա եմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից դուրս գալուց հետո։

Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Ես ասացի՝ հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թ-ի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը, և որևէ մեկը դիմակավորված անձանց ձեռքը չի բռնել, դեռ ավելին՝ նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես սա չեմ համարում հայրենի իրավապահ համակարգ և ցուցմունք տալուց հրաժարվում եմ։ Այդքանով մեր հարցաքննությունը ավարտվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ, ձևի համար պետք է քրեական գործեր հարուցեն շեֆին դուր գալու համար։

Մանրամասն՝ տեսանյութում․