Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքական ընդդիմադիր Sözcü թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը իր հոդվածում մեղադրել է ռուս զինվորականներին այն բանում, որ նրանք հագնում են սիրիական բանակի համազգեստ և հարձակումներ կատարոըմ թուրք զինծառայողների դեմ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sözcü–ն:
Ըստ լրագրողի՝ Սիրիայում թուրք զինվորականներն անընդհատ սադրանքների են ենթարկվում: Երեխաները քարեր են նետում թուրքական շարասյան վրա, զրահապատ մեքենաներ տեղափոխող բեռնատարներն այրում են: Եվ դա արվում է սիրիական բանակային համազգեստով, սակայն, «սիրիական բանակի համազգեստ հագածներից ոչ բոլորն են սիրիացի»:
«Երբ Ռուսաստանի քաղաքականությանը հակառակ զարգացումներ են տեղի ունենում, Սիրիային ասում է «Դե, հարվածի՛ր»: Բայց իրականում հարվածողն էլ է ինքը: Որովհետև ռուսական համազգեստը հանում են և հագնում են սիրիականը», - գրում է հոգվածագիրը:
Օզթյուրքը նաև հայտնում է, որ մի շարք սիրիացի գեներալներ և բարձրաստիճան զինվորականներ ամուսնացած են ռուս կանանց հետ: