Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված և աշխարհում օր օրի տարածում գտնվող նոր անհայտ տեսակի COVID-19 տեսակի կորոնավիրուսը կարող է դառնալ հուլիսին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի չեղարկման պատճառ. հայտնում է Yerkir.am-ը՝ The Guardian պարբերականին հղումով:
Նշվում է՝ միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ` վարակի ներկայացրած վտանգի պատճառով շատ հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան թե կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:
Հավելվում է նաև, որ չնայած այդ ամենին՝ Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, հետևաբար՝ որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան:
Նախնական տվյալներով՝ խաղերի`տեղի ունենալ-չունենալու որոշումը կկայացվի մայիսի վերջին:
Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: