|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ըստ Ռուսաստանի վարչապետի հրամանգրի՝ թույլատրվել է ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան. հայտնում է Yerkir.am-ը՝ նշելով, որ որոշումը տեղ է գտել երկրի կառավարության պաշտոնական կայքում։
Միևնույն ժամանակ նման թույլտվությունը ուժի մեջ է պայմանով, այն է՝ քաղաքացիները Ռուսաստան կարող են ժամանել միայն իրենց հայրենիք վերադառնալու նպատակով։
Հստակեցվում է նաև՝ ԱՊՀ անդամ պետությունների այդ քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն օդային ճանապարհով։