կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 00:09
Հասարակություն

Հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Հանրապետությունում հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +14, երեկոյան՝ +8 աստիճան տաքություն։