կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 17:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 ժամը 1 զանգում են ինքնամեկուսացածներին․ ո՞ւմ և ինչպե՞ս են հսկում ոստիկանները

Արդեն եղել են դեպքեր, երբ ոստիկանները զանգել են լրատվամիջոցների և պարետի ցուցումով պահանջել, որ իրենց կայքերից հեռացնեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև տեղեկացրեց, որ ինքնամեկուսացման պայմանները խախտողներ են եղել․ «Առողջապահությունից հայտնում են, կապվում ենք տվյալ քաղաքացու հետ, հորդորում, բացատրում և խնդրում, որ պահպանեն պայմանները»։

Ինքնամելուսացածներին հսկում են հետևյալ կերպ․ հեռախոսակապի միջոցով տեղեկություններ են ստանում Առողջապահության նախարարությունից և օրը մի քանի անգամ՝ 4 ժամը 1 անգամ, զանգում ինքնամեկուսացած քաղաքացիներին, եթե ունենում են բողոքներ՝ զանգում են Առողջապահության նախարարության մասնագետին, որը մոտենում է։

Մեկուսացած անձինք կան Երևանում էլ, մարզերում էլ․ ոստիկանները ցուցակներն ամեն օր ճշգրտում են Առողջապահության նախարարության հետ և հաջորդ օրը ճշգրտված ցուցակով աշխատում։

Կորոնավիրուսի վարակի տարածման նախնական շրջանում ոստիկանները նաև ուղեկցում էին Իրանից եկող բեռնատար մեքենաներին՝ սահմանից դեպի տերմինալ, որպեսզի վարորդները կոնտակտի մեջ չմտնեն ՀՀ քաղաքացիների հետ․ «459 տրանսպորտային միջոց 98 անգամ ուղեկցել ենք սահմանից տերմինալ»։ Այժմ կրկին ցուցում ունեն պարետից, որ նոր մեքենաներ են գալու՝ կարևոր բեռներով, դրանց ևս պետք է ուղեկցեն։

Նրանք Առողջապահության նախարարության հետ համատեղ մեկուսացրել են հնարավոր վարակակիրներին «Գոլդեն Փելես» համալիրում, «Նորք» ինֆեկցիոնում, «Զվարթնոց» օդանավակայնում, ինչպես նաև «Ռենկո» ընկերության աշխատակիցներին։

ՀՀ-ում արտակարգ ռեժիմ հայտարարվելուց հետո ևս 10-ով ավելացան ոստիկանների կայուն պահակակետերը։

Պարետի ցուցումով այժմ հոսլկողություն են իրականացնում նաև հուղարկավորության կազմակերպման կենտրոնների հետ․ 24 ժամ առաջ տեղեկություններ են հավաքում և հսկում, որ 20 հոգուց ավելի չհավաքվեն։

«Ոստիկանությունը ցուցում ստանալուց հետո 1 351 իրազեկում է ուղարկել հանրային միջոցառումներ կազմակերպող վայրեր, որոնցից 1 133-ը զվարճանքի սրահներ»,-ասաց Հայկ Մհերյանը։

370 իրազեկում ուղարկել են այն օբյեկտներին, որանք պետք է դադարեցնեն գործունեությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․