|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը զանգում է մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթն ուղարկում, թե՝ արդյո՞ք ճիշտ է, որ ուսուցիչը նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը:
«Նախարարը ճիշտ ա ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք ա ասել՝ «կբռնենք ու կհագցնենք»։
Ի դեպ, ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ, լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը, սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության, հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։
Ձեզ քիչ ա մնացել։ Դուք հատակում եք, բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող ա հայտնվում»,- գրել է նա: