| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եթե հակասեպտիկները բոլորին չեն բավարարում, ձեռքերը կարելի է մաքրել օղիով. ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավելելով, որ ոչ մի վատ բան չի լինի, եթե բաղնիքից հետո մարդը ոչ միայն ձեռքերը մաքրի սպրտով, այլև 100 գրամ «ներս լցնի»:
Yerkir.am-ը, «Բելնովոստի»-ին հղումով, հայտնում է, որ, այս թեման շարունակելով, Բելառուսի նախագահը անեկդոտ է պատմել Վլադիմիր Ժիրինովսկիի մասին, որը վերջերս քննադատել էր Լուկաշենկոյի առաջարկած` կորոնավիրուսի դեմ պայքարի ժողովրդական միջոցները:
«Քննադատել է, թե` օղի չի կարելի, ի՞նչ սաունա, Լուկաշենկոն սխալ է: Գալիս է տուն ու կնոջն ասում. «Հարյուր գրամ լցրու, որ կորոնավիրուսից բուժվեմ»: Կինն ասում է. «Վոլոդյա՛, դու հենց նոր Լուկաշենկոյին քննատում էիր, թե օղին չի օգնում»: «Ես դա բոլորի համար ասացի, իսկ ինձ լցրու: Լուկաշենկոն հիմար չէ, որ ասում է»: Կինը կրկին ասում է նրան. «Վոլոդյա՛, ռուսավարի է ախր բաղնիքից հետո հարյուր գրամ խմելը»: Ժիրինովսկի` «Դա ռուսավարի է: Իսկ ես հրեավարի` հարյուր գրամ մինչև բաղնիքը և հարյուր գրամ` հետո: Լցրու»»,- հավանորեն, իր հորինած անեկդոտն է պատմել Լուկաշենկոն:
Հետո ավելացրել է, որ ներողություն է խնդրում Ժիրինովսկիից, սակայն իրեն չէր կարող թույլ տալ չպատմել այդ իրողությունը: