Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որի կապակցությամբ տարաձայնություններ առաջացան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջեւ: Իրավիճակն այնքան լարվեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որոշեց անեկդոտով մեղմել լարվածությունը:
ՀՀԿ-ական պատգամավորի անեկդոտը երկու վրացիների մասին էր:
«Մեկը մյուսին հարցնում է՝ էսօր ի՞նչ ես կերել, ասում է` հեչ, բա դո՞ւ ինչ ես կերել, ասում է` վռիկ ապուր: Վրացին ասում է՝ էդ բա՞ն է, որ դու կերել ես, ինչին ընկերը պատասխանում է՝ իմ կերածը, քո կերած «հեչ»-ից հո լավն է: Հիմա Բագրատյանն է. բերեք ձեր օրենսդրական նախաձեռնությունը, կհամեմատենք, տեսնենք` ում առաջարկությունն է ավելի լավը»,- ասաց Այվազյանը: