Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 411.39 |
RUB | ⚊ | ₽ 4.2196 |
GBP | ⚊ | £ 493.44 |
GEL | ⚊ | ₾ 141.1 |
«Պահանջում ենք՝ վերականգնել Մանուկյանին, իրենք էլ իրենց հոժար կամքով հեռանան էս հիմնարկից» ,-«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից մեկը ներկայցնում է իրենց պահանջը։ Վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում։ Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:
Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրավիճակը՝ նշելով. «Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Անդրանիկը «Հայգեր«» ավտոբուսների առաջին խմբաքանակից սկսած, դրանից առաջ էլ ընկերության առաջին տնօրենի հետ սկսել են այս գործունեությունը: Հիմա նոր տնօրեն են բերել, Սամվել Նազարյանին, որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, եւ հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենը առանց իրեն հարցնելու, ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում: Եկել է վարչության պետը, ու փոխանակ պարզի՝ խնդիրն ինչ է, մարդը ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ: Ինքն ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու: