կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 16:38
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարի պատասխանը էջմիածնեցի կնոջը․ հսկողական այցերի ժամանակ դուռը չի բացվել

Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել, եղել են զանգեր, որոնց պատասխանվել է, որ ամեն ինչ նորմալ է, մեզ ընդհանրապես էլ չանհանգստացնեք՝ ըստ Yerkir.am-ի, Էջմիածնում վարակի դեպքի իր վարկածը այսպես ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մումուլի ասուլիսի ժամանակ։

Այսպես նա պատասխանեց բուժանձնակազմի հնարավոր թերացման մասին լրագրողի հարցին։

Նշենք, որ Իտալիայում վարակված էջմիածնեցի կինը պատմել էր, որ որդու նշանդրեքի օրը՝ ամբողջ գիշեր ջերմություն է ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել են․ «Եկավ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ  թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս եւ ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ  դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են»:

Մանրամասն՝ տեսանյութում․