կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 13:55
Արցախ

Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում

Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում
Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
 
Նրա խոսքով՝ անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի խմբում, կա սահմանված ձև, որի համաձայն՝ իրականացվում են հետագա աշխատանքները՝ ընդհուպ տվյալ քաղաքացու մեկուսացում:
 
 
Պետական նախարարը նշել է, որ մարտի 17-ից այդ նույն հսկողական մեխանիզմը կսահմանվի Խնձորեսկի և Կովսական-Կապան ճանապարհներին:
 
«Իհարկե, սա որոշակի անհանգստություն է պատճառում մեր քաղաքացիներին, սակայն մենք բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք այսպիսի սահմանափակումներին, քանի որ պետք է գիտակցենք, որ հանրության համար էական ռիսկի նվազեցում կարող է լինել այս ամենը»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
 
Պետական նախարարը տեղեկացրել է, որ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից պետական մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ այս ժամանակահատվածում արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր չտրամադրելու համար: