|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
2015 թվականին լուրջ համաճարակ էր մեր երկրում, իսկ այս պահի դրությամբ այս կամ այն վարակիչ հիվանդության վտանգ կանխատեսելու նախադրյալ չունենք. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նա տեղեկացրեց նաև, որ հունիսի 1-ից հեպատիտ C-ով հիվանդ 1000 հոգու պետությունն անվճար դեղորայք կհատկացնի:
«Հայաստանում բավականին լուրջ խնդիր է հեպատիտ C-ի բուժումը, դեղամիջոցները թանկ են` շուրջ մի քանի հազար դոլար են, չէր լինում պետպատվերով իրականացնել բուժում: Առողջապահության նախարությունը հազար հիվանդի համար կարողացել է դեղեր ներմուծել Հայաստան: Ամսի 1-ից արդեն կստանան»,- ասաց Ասոյանը՝ հավելելով, որ Հայաստանում հեպատիտ C-ով վարակված է 4-5 հազար մարդ:
Վարակաբանի խոսքով՝ դեղերի անվճար հատկացման համար հիվանդների ընտրությունը պայմանավորված է նրանց հիվանդության աստիճանով: «Եթե հիվանդների մոտ այնպիսի փոփոխություններ են գնացել, որ վերածվել է լյարդի ցիռոզի, ձգտում ենք բուժել այն հիվանդներին, ովքեր հնարավորություն ունեն բուժվելու»,- ասաց Ասոյանը: