կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 13:19
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսը կարող է թափանցել ուղեղի հյուսվածք՝ ախտահարելով ԿՆՀ-ն ամբողջությամբ․ վարակաբան

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ:

COVID-19-ը, նրա խոսքով, կարող է ախտահարել նաև սիրտը, երիկամներն, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ, որի մեջ մտնում է գլխուղեղը, ողնուղեղը։

«Նեյրո-Covid հասկացություն ունենք, սա նշանակում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգաններ և հյուսվածքներ, մասնավորապես՝ ուղեղի հյուսվածք, ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ»,- ասաց Հասմիկ Ղազինյանը:

Նա նշեց, որ ԿՆՀ ախտահարումը բնորոշ է ծանր ընթացքին․ «Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայություններն այն մինիմալ նևրոլոգիական մանիֆեստացիաներն են, որոնց առկայության դեպքում առաջինը՝ մտածում ենք կորոնավիրուսի մասին, արտահայտված թուլություններն ու մկանացավերը բոլորը մտնում են նևրոլոգիական մանիֆեստացիաների մեջ, սրանք ավելի շուտ կարող են առաջանալ, քան ջերմությունը, հազը և մնացած ախտանիշները»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

Վարակաբանը նշեց, որ աշխարհն առնչվում է կորոնավիրուսային հիվանդության 7-րդ սերնդի հետ:

Նա նաև նկատեց, որ մարդիկ սկզբում չեն հավատում վիրուսի գոյությանը, բայց երբ իրենք են հիվանդանում, միանգամից տագնապ է առաջանում։ Նա նշեց, որ դրա կարիքը չկա, քանի որ վաղ հայտնաբերման դեպքում հիվանդությունը միանգամայն կառավարելի է։

Մանրամասն՝ տեսանյութում․