|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,-ասաց Ավանեսյանը:
Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ:
Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին: Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ:
Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում: «Օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր: Եվ դժվար է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,-ասաց նախարարը: