ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2-3 շաբաթ առաջ դեղատանն էի, երեխայի համար տակդիրներ էի գնում: Դեղատուն մտան երկու անթրաշ, կարմրած աչքերով գարշահոտ բոմժ: Գրպաններից մի քանի մետաղադրամ հանեցին ու դրեցին վաճառասեղանին: Դեղատան աշխատողն, անխոս, առանց նույնիսկ գումարը հաշվելու, կես լիտրանոց շշով բժշկական սպիրտ դրեց սեղանին: Ակնհայտ է, որ մշտական հաճախորդների էին: Բոմժերը սպիրտը վերցրեցին ու գլորվելով դուրս եկան դեղատնից:
Այսօր «ԼուսԱստղ» սպիրտը «Երևան Սիթի» հանրախանութում վաճառվում էր 2,880 դրամով, ավելի թանկ քան ռուսական ու ուկրաինական արտադրության բազմաթիվ օղիներ: Իսկ դուք կասկածում էիք, որ այս վարակը նորանոր հնարավորություններ է ընձեռնում....»: