Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսմանը, թե ՝ երկրին «դեֆոլտ» է սպասվում։
«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:
Հաշվի առնելով, որ այսօր հրապարակայնորեն ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.
1.Դեֆոլտ՝ տվյալ դեպքում նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:
2.Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի, և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»,- ասվում է ԿԲ հայտարարությունում:
Նշենք, որ այսօր ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, որ մինչ իշխանությունները զբաղված են «բարեփոխման թատերական արարողություններով, երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»։