Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 15:20
Քաղաքական

Իշխանը ռիսկ կանի՞ ստուգել օլիգարխներին

Իշխանը ռիսկ կանի՞ ստուգել օլիգարխներին

ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին հիշեցվեց ՀՀ նախագահի մոտ անցկացված հայտնի խորհրդակցությունը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Զաքարյանից հետաքրքրվեց, թե ստուգումներ լինելո՞ւ են բյուջեի եկամուտների մասով, որովհետև բյուջեի թալանը շատ հաճախ իրականացվում է մինչև բյուջեի հավաքագրումը: Պատգամավորը մտահոգված է` ՎՊ-ն կրկին կանի՞ նման բացահայտումներ, թե՞ արդեն հաջողվել է Իշխան Զաքարյանի վրա ազդել: «Հայտնի խորհրդակցության ժամանակ Դուք դատափետվեցիք Ձեր արած բացահայտումների համար, ի՞նչ երաշխիք կա, որ կլինեն նման բացահայտումներ. օրինակ` պատրաստվո՞ւմ եք ստուգել այնպիսի օլիգարխների օբյեկտներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Բարսեղ Բեգլարյանը, որովհետև նրանք են, որ հարկերից խուսափում են»,- ասաց Զուրաբյանը:

 

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ ՎՊ-ն չի կարող ստուգել միայն բյուջեի եկամուտների մասը: ՎՊ-ն կիրառելու է հռչակած սկզբունքը, այն է` բաց, հրապարակային քննարկումներ խմբակցությունների հետ: Նա նշեց, որ ստուգումներն արվելու են օրենքին համապատասխան: «Դա աշխատանքային խորհրդակցություն էր, որի ժամանակ կարող էին լինել նման գնահատականներ` իմ աշխատանքի հետ կապված: Իսկ մասնավոր հատվածի մոտ ստուգումներն արվում են այնքանով, որքանով դա կարող է առնչվել բյուջեին: Ինչքան մեր օրենքը թույլ տա, մենք կանդրադառնանք»,- ասաց Զաքարյանը: