Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նրա խոսքով` մասնավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները: Առաջարկվում են մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրումով: Խոսքը 24 ընկերությունների մասնավորեցման մասին է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մեջբերելով նախագծի հիմնավորման մի կետ, այն է` «Կարիք չկա հասարակական քննարկումներ կազմակերպել», ասաց, որ դրանում կոռուպցիոն ռիսկ կա, այն նաև կամայականություն արտահայտող դրույթ է, որտեղ դերերը խառնված են:
«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ոչ թե կառավարությանը, որը կամայականորեն կորոշի` քննարկումների կարիք կա, թե չկա, այլ ժողովրդն, ուրեմն ժողովուրդն է որոշում հասարակական քննարկման կարիք կա, թե ոչ»,- ասաց պատգամավորը:Ըստ Զեյնալյանի, սեփականաշնորհման ներկայացված ընկերությունները անտեր չեն, նրանց տերը ՀՀ-ն է, և եթե այդ ընկերությունները շահույթ չէին ապահովում, կարելի էր փոխել տնօրեններին:
«Ինչու՞ լավ մենեջեր չենք դնում այդ ընկերություններում, որ կարողանան շահույթ ապահովել»,- հարց ուղղեց Զեյնալյանը: Նրա կարծիքով այդ հաստատություններում շահույթ չէին կարողանում ապահովել, քանի որ ներկայացվում էր ոչ թե ծառայության մատուցման իրական գինը, այլ այնքան, որքան հարմար է, այսինքն զգալիորեն ցածր, քան մասնավոր ընկերության նույն ծառայությունը:Պատգամավորի խոսքով, կան բժշկական հաստատություններ, որոնք հատուկ սնանկացվել են, որպեսզի հետո մասնավորեցվեն: Կան հաստատություններ, որոնք մասնավորեցվել են չնչին գներով: Ահա ինչու, ըստ Զեյնալյանի, բերված նախագծի հետևում կա կառուպցիոն ռիսկ: Եվ նախագծի էությունը հասկանալու համար պետք է հանրային լսումներ կազմակերպել: