Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի լրագրողի հետ զրույցում մեկնաբանել է ՄԻՊ զեկույցը, որն ուղղված էր արդար դատաքննությանը: Նա նշեց, որ ՄԻՊ-ի հետ քննարվել է զեկույցում եղած օրենսդրական մասը: Իսկ զեկույցի այն մասը, որը վերաբերում է դատավորների գործունեության գնահատականին, ՄԻՊ-ը ոչ ոքի հետ պարտավոր չէ քննարկել: Նրա խոսքով՝ գոյություն ունի նախագահի հրամանագիր կառավարության գործունեության կարգի վերաբերյալ, որն ասում է, որ մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրական ակտերը ուղարկվում են ՄԻՊ-ին: Նախարարը նշեց, որ այն մասը, որը վերաբերում է օրենսդրությանը, ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է:
«Այդ զեկույցի որոշ դրույթներ ընդունել ենք, մի մասն էլ չենք ընդունել»,- ասաց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ դատավորի նկատմամբ ճնշումը քրեորեն պատժելի արարք է, և եթե դատավորի նկատմամա ճնշում կա, ու նա չի հայտարարում այդ մասին, ապա դա քրեորեն պատժելի է:
«Դատավորը պարտավոր է դրա մասին ասել, այդքան իրենք ռիսկ և կամք պետք է ունենան այդ մասին բարձրաձայնելու: Սա է ճանապարհը: Մնացածը՝ կաշառքի չափ եւ այլն, այս ամենը կոնկրետության անհրաժեշտություն ունի՝ ով էր, ինչ գործով էր, որ դեպքերն են»,- ասաց նախարարը: