Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակները ախտահանվում են. ըստ yerkir.am-ի` այսօր մամուլի ասուլիսում հայտնել Երևանի փոխքաղաքապետ, Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Հարությունյանը, նաև հավելեց, որ երբ տրանսպորտն աշխատում էր, դա էլ էին ախտահանում:
«Մարդիկ համեստորեն իրենց գործը կատարում են ամեն օր: Ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ, անկախ նրանից, թե ինչ սարքով է ախտահանումը կատարվում, այդ սարքը մեծ է, թե` փոքր, փչում է հեղուկը, թե սրսկում է, թե պարզապես շորով քսում են, կապ չունի, կարեւորը` այդ նյութը այդ մակերեսը փակի: Իհարկե, հաճելի է, որ գերժամանակակից սարքով են դա անում»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ Երեւանում էլ կան ընկերություններ, որ Չինաստանում ու Վրաստանում կիրառվող սարքերից ունեն եւ մի քանի մուտքեր դրանցով են ախտահանվել:
Փոխքաղաքապետը ընդգծեց, որ եթե կան հստակ տվյալներ, որ այս կամ այն շենքը չի ախտահանվում, ահազանգեն իրենց, թեև, ըստ նրա, ախտահանումն իրականացվում է վաղ առավոտյան, եւ շատ հնարավոր է, որ բնակիչները պարզապես չեն տեսնում:
Ինչ վերաբերում է բանկերում ու սուպերմարկետներում հերթերի գոյացմանը, ապա, ըստ փոխքաղաքապետի, դրանք ստեղծողը մենք ենք՝ քաղաքացիներս: «Մենք ինքներս, գիտակցելով վարակի տարածման կանխարգելման աշխատանքը, կարող ենք մեր փոքր լուման դնել` պահպանել սոցիալական հեռավորությունը եւ չստեղծել այդ հերթը»,- ասաց նա: